Օրսկում, որտեղ մի քանի օր է՝ սաստիկ ջրհեղեղ է, նոր տարհանում է սկսվել. ափերից դուրս է եկել ևս մի գետ, հայտնում է News.ru-ն:
«Բացի Ուրալ գետից, ափերից դուրս է եկել նաև Էլշանկան»,- ասել է քաղաքապետ Վասիլի Կոզուիցան։
Օրենբուրգի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ գրեթե 200 հազար բնակչությամբ Օրսկը, շարունակում է հեղեղվել Ուրալ գետով, որի մակարդակը հասել է ռեկորդային բարձրության:
Ամբարտակները չեն կարողացել դիմանալ ջրի ճնշմանը։ Հեղեղված քաղաքում զանգվածային տարհանումը շարունակվում է։
Հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում՝ 885 երեխա։
«Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 7-ի երեկոյան Ուրալ գետում ջրի մակարդակը հասել է 864 սմ-ի, վտանգավոր մակարդակը 930 սմ է»,- հայտել են իշխանությունները: