Ձախողված հանդիպում Բրյուսելում
ՔաղաքականությունԲրյուսելում երեկ կայացած հանդիպումը մեծ հաշվով կարելի է ձախողված համարել հայկական կողմի համար։ Շաբաթներ շարունակ գործող իշխանությունը և մերձիշխանական արևմտամետները հանրության շրջանում ակնկալիքներ էին ձևավորում, թե Արևմուտքը լրջագույն քաղաքական և ռազմական երաշխիքներ է տալու Հայաստանին, ինչպես նաև զգալի գումար՝ Հայաստանի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու համար։
4 տարում ընդամենը 270 միլիոն եվրո Եվրամիությունից և 65 միլիոն դոլոր ԱՄՆ-ից։ Քաղաքական և ռազմական երաշխիքներ ընդհանրապես գոյություն չունեն, ավելին՝ Եվրամիությունն անվտանգային երաշխիքներ էլ չի տրամադրում, ինչպես օրինակ արեցին Ուկրաինայի դեպքում, երբ առանձին պայմանագրեր կնքեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ՝ դառնալով Ուկրաինայի համար անվտանգային երաշխավոր։
Քաղաքական առումով Փաշինյանը ձախողված է, որքան էլ փորձի սոցիալական հարթակի իր էջում հանդիպման փաստը գնահատել որպես փայլուն։
Այս ձախողումը ազդելու է նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակի՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի վրա։
Փաշինյանն իր կուսակիցներին համոզել էր, որ լուրջ երաշխիքներ է ստանալու արևմուտքից, իսկ այժմ արդեն ՔՊ-ում հասկացել են, որ Արևմուտքը խաբել է իրենց և դրա հետևանքները չափազանց ծանր են լինելու։ Առաջիկայում ընդդիմությունը բողքի լայն ալիք է գումարելու և դրա համար ստարտային լավ պայմաններ ունեն։ Չի բացառվում, որ ՔՊ-ից էլ իսկական առնետավազք սկսվի։
Նելլի Երանոսյան