Նյու Յորքի մերձակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում՝ Նյու Յորքի մերձակայքում, 4,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, ըստ ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության (USGS) տվյալների։
Կազմակերպության կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 17.59-ին Գլադստոն քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա, որը գտնվում է Նյու Յորքից մեկ ժամ հեռավորության վրա:
Երկրաշարժի աղբյուրը, ինչպես նշվում է, գտնվել է 9,4 կմ խորության վրա։
Նյու Ջերսիում երկրաշարժ տեղի էր ունեցել նաև ուրբաթ օրը մոտավորապես 10.23-ին: Նյու Յորքում ուժգնությունը կազմել է մոտ 4,8 մագնիտուդ։ Ավելի ուշ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտնել է, որ առաջին երկրաշարժից հետո Նյու Յորքում մինչև 2 բալ ուժգնությամբ երեք հետցնցումներ են տեղի ունեցել։
Առավել մանրամասն` այստեղ.