ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշաինյանին շնորհակալություն է հայտնել նրա առաջնորդության և համագործակցության համար, որը, նրա խոսքով, ուժեղ հիմք է ստեղծում ապագայում համատեղ անելիքների համար:
«Մենք այստեղ ենք վերահաստատելու տրանսատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և ավելի ինտեգրված, խաղաղ Հարավային Կովկասի համար: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք՝ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, հարևանների հետ՝ հաշտ», - ասել է Բլինկենը:
Նա հավելել է,որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են գործընկեր լինել և այս օրը դրա ապացույցն է:
Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք՝ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, հարևանների հետ՝ հաշտ. Բլինկենը՝ Բրյուսելում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին