Կրեմլը վաղաժամ է համարում գնահատական տալ ուրբաթ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։
«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը: Թեև կան որոշակի հաղորդագրություններ այս հարցի վերաբերյալ: Դե, սպասենք որոշ հայտարարությունների»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու այս եռակողմ հանդիպումը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան կցանկանար իմանալ հայկական կողմի հայտարարած օրակարգի՝ եվրաատլանտյան ինտեգրման խորացման մանրամասները:
«Մենք չենք տեսել կամ լսել, թե ինչ նկատի ունի կողմերից մեկը՝ Հայաստանը՝ հայտարարելով եվրատլանտյան ինտեգրման թեմայի քննարկման մասին, առայժմ մենք ելնում ենք դրանից», - հավելել է Պեսկովը։
Կրեմլը Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն-Բլինկեն հանդիպմանը գնահատական կտա պաշտոնական հայտարարություններից հետո
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին