MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Մեր տեղեկություններով, սակայն, նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փորձեցինք Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից էլ իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։ Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան մեր հարցից, որ նման տեղեկություն ունենք, որից հասկացանք, որ Գալստյանն այստեղ է: Մեզ ասացին նաև, որ հնարավոր է՝ այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։
Մենք այս թեմայով նաև հարցում ենք ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով նաև, թե արդյոք Սարգիս Գալստյանը միայնա՞կ է վերադարձել Հայաստան, թե՞ կնոջ հետ, քանզի նա տիկնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում։ Պատասխանն ստանալուն պես կհրապարակենք։
Վահե Մակարյան
Առավել մանրամասն` այստեղ.