Հայերեն
Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Երկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան 

Ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո

Քաղաքականություն

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

- Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։

- Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է... Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք այս պահին ընդամենը սիրուն ձեւակերպումներ են։

- Ըստ մամուլի հրապարակումների, Դուք մշտական շփումների մեջ եք հանրության տարբեր շերտերի հետ, պարբերաբար հարցազրույցներ եք տալիս, արտերկրում եք հանդիպումներ ունենում, Ձեր թիմակիցներն են շատ ակտիվ։ Դա քաղաքականություն չէ՞։

- Սրանք առաջին հերթին ելքեր փնտրելու միջոցներն են։ Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ... Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։

- Իսկ Ձեր միջազգային հանդիպումներում կա՞ որոշակի օրակարգ, որը փորձում եք առաջ տանել՝ չլինելով իշխանության մեջ եւ ոչ էլ՝ ԱԺ-ում։

- Անձնական կապերը, քաղաքական կապերը, հանրային տարբեր շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ձեւաչափերը հնարավորություն են տալիս՝ մշտապես ունենալ հանդիպումներ, շփումներ, որտեղ ես ներկայացնում եմ եւ պաշտպանում եմ իմ երկրի շահերը։ Նաեւ փորձում եմ հարթել սուր անկյունները, որոնք մեր երկրին ոչ մի օգուտ չեն տալիս։ Շատ չծավալվելով ասեմ, որ իմ միջազգային շփումներում միշտ բարձրացնում եմ երեք հարց՝ մեր երկրի անվտանգությունը, Բաքվի բանտերում պահվող մեր ընկերների եւ բոլոր հայերի խնդիրը եւ անվտանգային խնդիրների ապահովմամբ՝ արցախահայության վերադարձի եւ խաղաղ ու արժանապատիվ կյանքի ապահովումը սեփական հողում։

- Նշեցիք՝ «սուր անկյուններ», դրանք շատ չե՞ն մեր փոքր երկրի համար։

- Պարզ խոսենք. ինձ խորապես անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների նկատելի վատացումը։ Ես սա ասում եմ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում։ Սա արհեստական, ժողովուրդների շահերից չբխող պրոցես է։ Վերջերս մեր մի խումբ փորձառու դիվանագետները հայտարարություն էին տարածել, որտեղ մի միտք ինձ շատ դուր եկավ. «… բացառել հակառուսականությունը կամ հակաարեւմտականությունը, կամ որեւէ այլ հակա-ներով ձեւավորված արտաքին քաղաքական բովանդակություն…» ։ Ճշգրիտ ձեւակերպում է։ Հայաստանը չի կարող հակա-ներով արտաքին քաղաքականություն վարել։ Մենք ունենք իրական ռիսկեր, այդ դեպքում ինչո՞ւ ենք նորերը մեր ձեռքով ավելացնում, ինչո՞ւ ենք մեզ է՛լ ավելի դժվար վիճակում դնում։ Եվրոպայի հետ, Արեւմուտքի հետ կարելի է եւ պետք է կառուցել լավ աշխատանքային հարաբերություններ։ Մենք, իհարկե, պետք է հիշենք, որ մեր ժողովրդի զգալի մասն ապրում է Ամերիկայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ այլուր, բայց դա չպետք է արվի հակառուսականության պայմանով։ Ռուսաստանի հետ մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք, մեր պատմական փորձը եւ պատմական կապերը թույլ են տալիս դա անել, մենք կարող ենք այդ հարաբերություններից լուրջ արդյունքի հասնել, առաջին հերթին՝ անվտանգային եւ տնտեսական, ի վերջո՝ մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է Իրանին։ Ունենք Իրանի նման հարեւան, բարեկամ ժողովուրդ, լուրջ տնտեսությամբ երկիր, մեր ազգային շահերն ընկալող պետություն։ Մենք կարող ենք Իրանի հետ ունենալ շատ լավ օրակարգ, շատ լավ աշխատել, բարեկամություն անել, ժողովուրդները շփվեն՝ լավ ճանաչեն իրար։ Հազար տարի իրար կողքի ապրել ենք, բայց չենք ճանաչում իրար։

- Դուք վերջին ամիսներին մի գաղափար եք առաջ տանում, որն ակնհայտորեն այնքան էլ դուր չի գալիս շատերին, կամ գուցե լավ չեն հասկանում, թե խոսքն ինչի մասին է` շեշտում եք ներքին հաշտեցման անհրաժեշտության մասին։

- Դա երեւի ամենակարեւոր գործն է, որը պետք է անել։ Կոլեկտիվ, գյուղ, շենք, ընտանիք, բարեկամություն՝ թշնամացած, բարիկադավորված են։ Ամոթ է, մինչեւ հիմա քննարկում են, իրար մեղադրում՝ ով ում է ձայն տվել։ Իրարից խռոված, իրար չբարեւելով։ Ամոթ է. ով ում ձայն է տվել, լավ է արել: Լավ ծրագիր էի առաջարկել, իմ կուսակցությանը ձայն չեք տվել, չի մտել ԱԺ, էլի լավ եք արել, բայց ես միշտ եղել եմ, մնացել եմ ու լինելու եմ ձեր կողքին։ Կյանքն առաջ է գնում, չի կարելի քաղաքական տարաձայնությունների պատճառով իրար հետ թշնամանալ։ Լրատվական կայքերով տպում են, թե Տավուշի բնակչությունը ոնց է քվեարկել անցած ընտրություններին։ Հետո՞ ինչ` ոնց է քվեարկել։ Մարդիկ են, քվեարկել են, մյուս անգամ ուրիշ կերպ կքվեարկեն։ Մենք մի երկրում ենք ապրում, մի հայրենիք ունենք, մի Հայաստան ունենք, մի Արցախ ունենք, մի Տավուշ ունենք, մի Սյունիք ունենք։ Չի կարելի իրար հետ թշնամանալ։ Հայաստանում խաղաղություն, զարգացում, տնտեսական աճ, նորմալ կյանք հնարավոր է միայն, եթե վերացնենք այդ թշնամանքը, գնանք ներքին հաշտեցման։ Ես հատուկ ուզում եմ շեշտել, նկատի չունեմ քաղաքական ուժերին կամ քաղաքական գործիչներին։ Նրանք ինձ չեն հետաքրքրում, ես նկատի ունեմ ժողովրդին, հասարակությանը, սովորական մարդկանց։ Ինձ ոչ մի կուսակցություն չի հետաքրքրում, ինձ իմ երկիրն է հետաքրքրում։

- Վերջին հարցը. հիմա ստեղծվում են նոր շարժումներ, հանրային միավորներ, մասնագիտական խմբեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորերին, եւ արդյոք դրանք մրցակից չե՞ն դառնում, պայմանական ասած՝ նախկին, ավանդական կուսակցություններին։

- Վերաբերվում եմ շատ լավ, եթե ստեղծվում են, ուրեմն կա անհրաժեշտություն։ Ուրեմն կա նոր խոսքի, նոր ասելիքի, նոր աշխատաոճի անհրաժեշտություն, ուրեմն հասարակությունը զգում է նման նոր բանի կարիքը։ Կյանքն առաջ է գնում, կյանքը նոր պահանջներ է դնում։ Էս ժողովուրդը հո մի քանի կուսակցության գերին չի՞։ Սա հայ ժողովրդին սազական վիճակ չի։ Մենք իսկապես լուրջ պոտենցիալով ազգ ենք, մենք կարող ենք դնել լուրջ խնդիրներ ու հասնել դրանց։ Մենք մեր ձեռքով, բարեկամ պետությունների աջակցությամբ կարող ենք եւ պետք է ուղղենք մեջքներս, մեր տունը խաղաղություն բերենք, տնտեսությունը զարգացնենք, նորմալ, ժամանակակից երկիր կառուցենք, որն իսկապես կդառնա թե՛ համայն հայության պետությունը, թե՛ տարածաշրջանի մակարդակով լուրջ պետություն, որի հետ հաշվի կնստեն։

Արեգ Մարգարյան

ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետ Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՈրքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին«Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ադրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը. Ռոբերտ ԱմստերդամԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները Ուսադիրներիդ նայիր, ամեն դեմ տվածի տակ մի ստորագրի․ Արշակ ԿարապետյանՄեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս Վոլոդյա Գասպարյանի 100-ամյակը. Մհեր ԱվետիսյանԻ՞նչ հարցի վրա է լույս սփռում Բայրամովի ինտերվյուն. Էդմոն ՄարուքյանՆոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Երևանյան Միջազգային Բիենալեն Հայաստան – Վրաստան թոշակային համակարգերի համեմատություն. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը Եկեղեցու դեմ վարչախմբի մեթոդները նույնն են, ինչ 1937-ին Բերիայի օրերին. Ավետիք Չալաբյան Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»