Պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը, քառակի չեմպիոն և NBA-ի բազմակի ռեկորդակիր Լեբրոն Ջեյմսը հայտնել է, որ շուտով կարող է ավարտել մարզական կարիերան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Որքա՞ն երկար եմ պլանավորում խաղալ: Ոչ շատ երկար: Չգիտեմ, թե երբ կփակեմ այս դուռը և կավարտեմ կարիերաս: Բայց ինձ շատ ժամանակ չի մնացել», - ասել է մարզիկը, որը դեկտեմբերին դարձել է 39 տարեկան: