Աշխարհի երրորդ ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները դարձել է Մայամիի (ԱՄՆ) Մասթերս մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ խաղում իտալացի մարզիկը երկու սեթում վստահորեն հաղթեց բուլղարացի, աշխարհի 12-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին։
Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:1 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 13 րոպե։
Մայամիում տարած հաղթանակից հետո Յանիկ Սիները ATP-ի վարկանիշային աղյուսակում շրջանցեց իսպանացի Կարլոս Ալկարասին և իր կարիերայում առաջին անգամ երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, կդառնա աշխարհի երկրորդ ռակետը։