Մեկ տարում 650 առցանց խանութ է հայտնաբերվել. ՆԳ նախարարը` թմրաշրջանառության մասին
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը 2023 թվականին աճել է 2847-ով կամ 2,5 անգամ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ–մայոր Վահե Ղազարյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը` իրացման, իսկ 361ը`ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ և 35 Telegram–յան ալիք»,– ասաց նախարարը։
Իրավապահները նախորդ տարի բացահայտել են այս հանցագործության 4564 դեպք` 2022 թվականի 1717-ի դիմաց։