Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը. Կոբախիձե (տեսանյութ)
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իմ նշանակումից ի վեր՝ վարչապետի պաշտոնում առաջին հերթին շատ վաղ այցելել եմ Հայաստան: Այս մասին՝ այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ հայտարարության մեջ նշեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք տարիներ շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ենք ունեցել: Մեր նպատակն է խորացնել համագործակցությունը և աջակցել խաղաղությանն ու կայունությանը և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների վրա: Նիկոլ Փաշինյանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հավելեց նա:
Վրաստանի վարչապետը հայտնեց, որ զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին: Համատեղ ջանքերով պետք է պայքարենք առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում: Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի: