Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Վրաստանի վարչապետին ուղեկցել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Իրակլի Կոբախիձեն նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում։