Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող քննարկումների շարքը նպատակ ունի ստեղծել կանանց զբաղվածության խթանման համար բարենպաստ միջավայր
ՀասարակությունՕրերս կայացավ քննարկում՝ նվիրված Հայաստանում կանանց ներգրավվածության խթանմանը գերազանցապես տղամարդկանցով ներկայացված ոլորտներում։ Քննարկվեցին կանանց զբաղվածության և ներգրավման խթանման համար անհրաժեշտ պայմանները, մասնավորապես էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ հարակից ոլորտներում,հատկապես՝ տեխնիկական և ղեկավար պաշտոններում, ինչպես նաև այս հարցի ընկալման կրթական, սոցիալական, մշակութային նախապայմանները։ Շնորհակալություն հրավիրված խոսնակներին՝ կրթական և մասնավոր սեկտորների տեսանկյունի այս հարցի շուրջ իրենց փորձը ներկայացնելու և հանդիպման անկեղծ ու անմիջական մթնոլորտ ապահովելու համար։ Գնահատելի էր մասնակիցների հետաքրքրվածությունը, բարձրացված հարցերն ու տեսանկյունները։ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող նմանատիպ քննարկումների շարքը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն այս թեմայի շուրջ, ինչպես նաև ստեղծել կանանց զբաղվածության խթանման համար բարենպաստ միջավայր։