Crocus-ի ահաբեկչության հետևանքով անհետ կորած համարվող Լիլիթ Իսրայելյանը զոհվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է։ Նա ամուսնու հետ գնացել էր «Պիկնիկ» խմբի համերգին, հայտնում է Regnum-ը։
«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մահվան մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։
33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը, վաղուց են երազել խմբի համերգին մասնակցելու մասին։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով կապի մեջ չեն լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։
Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են զոհվածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհետ կորած։
Առավել մանրամասն` այստեղ.