Խոշոր վթար՝ Արմավիրում․ բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, որը գլխիվայր շրջվել է, վիրավոր կա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Ի․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ավետիս Հ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը պարեկների հետ նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել ապա վիրավորին ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.