Կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը
ԻրավունքՀանցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող-հաղորդավար Դավիթ Սարգսյանը։
«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ 2023 թ սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։
Հաջորդ օրը, նրանց ազատ են արձակել։