Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում մարտի 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։
Մարզերում մարտի 19-23-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։
Առավել մանրամասն` այստեղ.