Հայերեն
Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան Սոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր Կամենդատյան Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» 

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ

Հասարակություն

Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

  • Ներդրումային գործունեության տեսանկյունից ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Կոնվերս Բանկը:

Կուզեի՝ մենք հստակ միմյանցից տարանջատեինք ընդհանրապես ներդրումային գործառույթն ու ներդրումային բանկային բիզնես ուղղությունը, քանի որ դրանք տարբեր իմաստներ ունեն:

Ներդրումային քաղաքականություն իրականացնում են բոլոր բանկերը, որոնք, ներդրումներ կատարելով ինչ-ինչ գործիքներում, ձևավորում են ներդրումային ակտիվներ (պորտֆել), որոնք, որպես իրացվելիության բուֆեր, ապահովում են բանկի բնականոն աշխատանքը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրանց տրանսֆորմացիան, ասենք, ներդրումներից գումարն ուղղելով վարկային ներդրումներին: Կախված այս կամ այն բանկի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններից, այն կարող է ծառայել ոչ միայն որպես իրացվելիության բարձիկ, այլև էական նշանակություն ունենալ բանկի եկամուտների ձևավորման կառուցվածքում, ինչպես օրինակ՝ Կոնվերս Բանկում է:

Ինչ վերաբերում է Բանկի կողմից որդեգրած՝ ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարությանը, ապա այստեղ գործ ունենք որոշակի ներդրումային ծառայությունների մատուցման հետ, ինչպես օրինակ՝ Բանկի սեփական կամ այլ իրավաբանական անձանց արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և մարքեթմեյքինգի կազմակերպման, ընկերությունների միաձուլմանն առնչվող գործընթացներ, հետագայում նաև ակտիվների կառավարման ծառայությունների տրամադրում մեր հաճախորդներին, ինչը, որպես ներդրումային բանկային (investment banking) գործառույթ, մենք տեղավորել ենք մեր բիզնես պարադիգմի շրջանակներում: 

Այստեղ ևս մեկ ուղղություն, որը կարևոր է մեզ համար, private banking՝ մասնավոր բանկային ծառայությունների մատուցումն է:  Այս գործառույթը կհետաքրքրի այլ՝ ավելի բարդ ներդրումային գործիքների կարիք և առանձնահատուկ մասնավոր սպասարկում պահանջող հաճախորդներին, որոնք նաև պատրաստակամ կլինեն մեզ պատվիրակելու իրենց ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և իրենց համար եկամուտ վաստակելու իրավասությունը: 

Մի խոսքով, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ներդրումային բանկային ծառայությունների մասին է, այլ ընդհանրապես ներդրումային ոլորտին առնչվող բոլոր ուղղությունների: 

-Ինչպիսի՞ն եք տեսնում ոլորտի զարգացման հեռանկարը:

Մենք որդեգրել ենք քաղաքականություն՝ Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին աջակցել փոքր ծավալով, մատչելի, պարտքային արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման հարցում և առաջարկել ուղեկցում դրանց երկրորդային շուկայի կայացման գործում՝ մարքեթմեյքինգ:

Կապիտալի շուկայի զարգացումը ողջ աշխարհում մեծապես պայմանավորված է եղել փոքր և միջին ծավալի թողարկումներով, որոնք հաջորդել են խոշոր թողարկումներին: Գործընթացում ներառվածների քանակի աճը հանգեցնում է ծավալի մեծացման, դրանով իսկ՝ կապիտալի շուկայի աշխուժացման ու զարգացման;

Այսօր փոքր ու միջին թողարկումների պահանջարկ ունի թե բիզեսը, որն այդպիսով լուծելու է ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցը, թե ներդրողները, որոնց կազմում առկա են տարբեր ռիսկի հակվածություն ունեցող մասնակիցներ՝ պատրաստ ներդրումներ կատարելու ավելի բազմազան ռիսկայնության պրոֆիլներ ունեցող ընկերությունների թողարկումներում:

Կապիտալի շուկայի զարգացմամբ մենք կկարողանանք բավարարել ներդրումային ամենատարբեր ճաշակ ունեցող, ռիսկ/եկամտաբերություն տարբեր հարաբերակցությունների նախապատվություն տվող անձանց պահանջարկը: Քանակական ավելացում, պարբերական թողարկումներ, ընտրության հնարավորություն. այսպես է ձևավորվում ու զարգանում կապիտալի շուկան՝ սկզբում մեծ, ապա մեծաթիվ փոքր ու միջին թողարկողների ներգրավման շնորհիվ: 

  • Ի՞նչ նախագծեր են իրականացվել 2023-ին: Եվ ի՞նչ նախագծեր են կյանքի կոչվելու ընթացիկ տարում:

Բիզնեսը ֆինանսավորման ու ֆինանսական անկախության կարիք ունի: Այս տեսանկյունից որքան տարբերակված են ներգրավված միջոցների աղբյուրները, որքան շուկայի ավելի շատ մասնակիցներից են ներգրավված ներդրումները, այնքան ընկերությունն ավելի ազատ ու անկախ է իր գործողություններում; 

Այս տեսանկյունից պարտատոմսերի թողարկումը ֆինանսների ներգրավման լավ եղանակ է նաև այն փոքր և միջին ընկերությունների համար, որոնք հասկանալի ու ճանաչելի են, կարող են վերցնել, սպասարկել պարտք, և որոնց պարտքի նկատմամբ կա հետաքրորություն ներդրողների շրջանակում:

Վառ օրինակ է Եվրոթերմը՝ կայուն ֆինանսական հոսքեր, հասկանալի բիզնես գործընթացներ, ճանաչելի Նոյան և Եվրոթերմ բրենդների ներքո ապրանքներով ու ծառայություններով ընկերությունը: Նրա ֆինանսական կարողությունների համալրման լավագույն լուծումը հանրային հատվածից պարտքի ներգրավումն էր: Մենք առաջարկեցինք պարտատոմսերի թողարկում, ինչն ընկերության ղեկավարության կողմից սիրով ընդունվեց: Եվրոթերմի համար այս որոշման արդարացվածությունը, առավելությունն իր բիզնեսի տեսանկյունից ավելի տեսանելի կդառնա առաջիկա տարիներին՝ նաև հետագա թողարկումների ընթացքում:

Արդյունքը տպավորիչ էր. մենք հաջողությամբ վաղաժամկետ ավարտեցինք 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերում ներդրում կատարեց 150 ներդրող՝ հիմնականում Converse Mobile հավելվածի միջոցով:  

Մյուս կողմից, սա իրական հատվածի ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի թողարկման սակավաթից դեպքերից էր Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է իրական հատվածի համար նման հնարավորությունների ստեղծումը: Նրանք պիտի հասկանան, որ կարող են հասանելիություն ստանալ կապիտալի շուկաներին, կարող են ներգրավել միջոցներ, իսկ Կոնվերս Բանկը պատրաստ է դառնալ նրանց ուղեկիցը ֆինանսական շուկայում՝ առաջարկելով ծառայությունների հնարավորինս ընդգրկուն ծածկույթ:

Արդեն իսկ սկսել ենք մեկ այլ ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք, կարծում եմ, կունենան սպառման ուրույն շուկա, քանի որ նախագիծն ավելի շատ սոցիալական է:

Պարտատոմսերի թողարկման շուրջ աշխատում ենք ևս մի քանի ընկերությունների հետ, այս հարցով ակտիվ կապի մեջ ենք Էկոնոմիկայի նախարարության հետ: 

Իմ տեսլականն այսպիսին է. ստեղծել անխափան հոսքագիծ, որը կապիտալի շուկաներում ֆինանսական հասանելիության հնարավորություն կտա ճանաչելի, թափանցիկ, հասկանալի բոլոր ընկերություններին:

  • Բանկի կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ լինելո՞ւ են:

Սկսած 2017-ից Կոնվերս Բանկը հաշվետու թողարկող է: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է 41,591,450,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից 19,645,100,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներին է վճարվել 6,686,778,742.00 ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ: 

Բանկի քաղաքականությունը միտված է պարտատոմսերի թողարկման շարունակականության ապահովմանը: Մենք մտադիր ենք պահպանել մեր դիրքերն այս ոլորտում, իսկ առաջիկայում բնականաբար նախատեսում ենք նոր թողարկումներ:

  • Ինչպիսի՞ հավակնություններ ունի Կոնվերս Բանկը ներդրումային բիզնես ուղղությունում:

Որպես կապիտալի շուկայի մասնակից, Բանկը պատրաստ է հաճախորդներին մատուցել ներդրումային համալիր ծառայություններ՝ լինի դա բաժնային, թե պարտքային արժեթղթերի թողարկումներ, բրոքերային և ֆինանսների կառավարման ծառայությունների մատուցում և այսպես շարունակ: 

Պոտենցիալ ներդրողները պատրաստ են դիտարկել նոր, սակայն հասկանալի պրոդուկտներում ներդրումները: 

Ընդհանրապես ընդունված է համարել, որ ֆինանսական շուկան զարգանում է փուլ առ փուլ՝ սկսելով կարճ փողերի շուկայից (money market), անցում կատարելով դեպի ավելի երկարաժամկետ ու բարդ գործիքների, իսկ հետո նաև ածանցյալ գործիքների։ Մենք այսօր դեռևս միջնաժամկետ կորպորատիվ պարտքային գործիքների շուկայի ձևավորման փուլում ենք, որը դեռ կայացման երկար ճանապարհ ունի:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում պետք է առաջին հերթին զարգացնել պարտքային կորպորատիվ արժեթղթերի շուկան և հասնել այնպիսի ծավալների և գործիքների բազմազանության, որի հագեցվածությունն ինքնին շուկայի զարգացումը կտեղափոխի հաջորդ փուլ:

  • Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կրթությունը շուկայի զարգացման հարցում:

Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին: Սա օգնում է ներդրողի հետ հարաբերություններում լինել ավելի բաց, թափանցիկ, ունենալ ներքին կորպորոտիվ կառավարման ավելի հասկանալի մշակույթ: Սրանք ընկերության զարգացման ճանապարհին կարևոր պայմաններ են, ինչին մեծապես նպաստում է Բանկի հետ աշխատանքը, քանի որ մենք կորպորատիվ ֆինանսների ոլորտում խորհրդատվությունից զատ նաև օժանդակում ենք թողարկողներին ներքին կառավարման իրենց ստանդարտները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:  

Ներդրողները շատ բազմաշերտ են թե քանակապես, թե տիպաբանությամբ: Սակայն նրանց միավորում է եկամուտ ստանալու ձգտումը: Ոստի և, նրանց կրթելու, արժեթղթերի նկատմամբ պահանջարկ ձևավորելու համար պետք է հանրայնացնել, հասկանալի լեզվով մարդկանց ներկայացնել արժեթղթերում ներդրումների առավելությունները:

Այստեղ շատ կարևոր է թվային նոր տեխնոլոգիաների կիրառությունը, որը մատչելի և հասանելի են դարձնում անգամ փոքր ներդրողներին շուկայում առկա ֆինանսական գործիքները: 

Converse mobile հավելվածով պարտատոմսերի ձեռքբերման հնարավորության հանրայնացումը վառ օրինակ է. իր պարզության շնորհիվ մենք զարմանալիորեն մեծ թվով ներդրողներ ենք ունեցել հավելվածով: Ավելին, մենք առաջիկայում թվային մոբայլ ծառայությունների միջոցով առաջարկելու ենք նաև ավելի լայն գործիքակազմ, որն ամբողջությամբ ուղված կլինի ներդրումային մանրածախ շուկային:

Կոնվերս Բանկն ունի փորձառություն, լայն գործիքակազմ և հմտություններ: Ուստի բիզնեսին անհրաժեշտ է իր ընկերության ֆինանսավորման խնդիրները պատվիրակել մեզ, իսկ ներդրողներին՝ օգտվել մեր ծառայությունների լայն ընտրանուց: 

Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները