ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի 14 քաղաքում առնվազն 51 մարդ է բերման ենթարկվել ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ, հայտնում է ОВД-Инфо-ն։
Իրավապաշտպանների տվյալներով՝ ամենաշատ բերման ենթարկվածները Կազանում են (առնվազն 23 մարդ) և Մոսկվայում (առնվազն 10 մարդ):
Հայտնի է նաև առնվազն հինգ բերման ենթարկվածի մասին Սանկտ Պետերբուրգում, երեքը՝ Չելյաբինսկում, մեկական՝ Պետրոզավոդսկում, Ուֆայում, Բալակովոյում, Վոլգոգրադում, Բառնաուլում, Կոստրոմայում, Չերեպովեցում, Ռյազանում, Կիրովում և Իրկուտսկում։
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկության վերջին օրը ընդդիմությունն առաջարկել է «Կեսօր ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիան. այն առաջարկում է մարտի 17-ին ժամը 12:00-ին ընտրատեղամասեր գնալ և գործող նախագահի դեմ քվեարկել կամ քվեարթերթիկը փչացնել: