Կապանի քաղաքապետի եղբայրը կրկին վիճել է պարեկների հետ. դատարանը խափանման միջոց չկիրառեց
ՀասարակությունԵրկու օր առաջ Կապանում բացվեց Մանթաշյան բիզնես ակումբի Կապանի մասնաճյուղը, որի տնօրեն նշանակվեց Կապանի համայնքապետի հարազատ եղբայրը՝ Գրիգորի Փարսյանը:
1or.am-ի տեղեկություններով օրը բարի ավարտ չունեցավ նորանշանակ տնօրենի համար. պաշտոնական արարողությունից հետո Գրիշա Փարսյանը իր մեքենայով, ընկերոջ հետ երթևեկում է Կապան քաղաքում և ըստ ամենայնի բավականին «բարձր տրամադրությամբ» ինչը չի վրիպում պարեկների աչքից: Պարեկները կանգնեցնում են նրա մեքենան, սակայն վերջինս չի ենթարկվում և վարում է իրենց առանձնատան բակ:
Քիչ անց ժամանում են նաև նրան հետապնդող պարեկային ծառայողները:
Փարսյանը ընկերոջ հետ իջնում են մեքենայից և քաշքշոց է տեղի ունենում , արդյունքում՝ իրավիճակը այնքան է թեժանում, որ կատարվածը տեղափոխվում է իրավական հարթություն. հարուցվում է քրեական գործ, ձերբակալում են, սակայն մեկ օր անց՝ երեկ, դատարանը խափանման միջոցը որպես կալանք չի կիրառում: Այնինչ Փարսյան Գրիշան և իր այդ նույն ընկերը նախկինում էլ կալանավորված են եղել Կապանում ոստիկաններին ծեծելու մեղադրանքով:
Շարունակությունը՝ այստեղ