Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. հայտնաբերվել է տղամարդու այրված մարմին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղվարդ քաղաքի կամրջի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու այրված մարմին։ Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 76-ամյա Համլետ Գ.-ի դին՝ այրված վիճակում։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը չոր խոտը այրել է, ինչի պատճառով ծխախեղդ է եղել ու այրվել։ Տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Առավել մանրամասն` այստեղ.