Հայերեն
Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան 

Արշակ Կարապետյանը, գտնվելով գործուղման մեջ Դուբայում, ֆիզիկապես չէր կարող որևէ կերպ մասնակցել զորքերի կառավարմանը

Քաղաքականություն

Ստախոսությունը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այցեքարտը։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեմ Փաշինյանի իրականացրած հակաքարոզչությունը, դուրս է գալիս բարոյականության և մարդկային բոլոր սահմաններից։

Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արշակ Կարապետյանին հեռացրել է 2021 թվականի նոյեմբերի 14-ի դեպքերի համար։ Փաշինյանը նշել էր, թե Կարապետյանն այդ օրը առավոտյան զեկուցել է իրեն, որ սահմանին ամեն ինչ նորմալ է, սակայն պարզվել է, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։

Ի պատասխան տեսաուղերձով հանդես է եկել Արշակ Կարապետյանը, մանրամասն հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նշել, որ այդ օրը գտնվել է գործուղման մեջ Դուբայում և չէր կարող ֆիզիկապես ներկա լինել և զեկուցել Նիկոլ Փաշինյանին։ Կարապետյանը նաև նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անում է, քանի որ վախեցած է, հասկանում է, որ ուր որ է կորցնելու է իշխանությունը և պատասխան է տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև։ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ևս մեկ փորձ չձեռնարկեր անվանարկելու ընդդիմադիր առաջնորդին։ Նա ոչ ավել, ոչ պակաս «Տիկ տոկի» իր էջում տեսանյութ էր հրապարակել հենց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունից, որտեղ Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրություն է թողել և նշել, որ ամեն ինչ նորմալ է։ Այս կերպ Փաշինյանը փորձել էր տպավորություն ստեղծել, թե իբր Կարապետյանը տեղյակ է եղել ադրբեջանական ներխուժումից, սակայն ոչինչ չի ձեռնարկել կամ էլ՝ անտեղյակ է եղել կատարվածից:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի «հզոր զենքը» գուցե արդյունավետ լիներ, թեկուզ կարճաժամկետ, եթե նրա կեղծ հայտարարությունները հնարավոր չլիներ հերքել. Հայաստանի անվտանգության խորհրդի կայքում կա խորհրդի նիստի այդ օրվա արձանագրությունը, որում նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք նոյեմբերի 14-ին ժամը 13-ի սահմաններում։ Նշենք, որ Փաշինյանի տարածած տեսանյութում երևում է, որ Արշակ Կարապետյանը նրան ձայնային հաղորդագրություն թողել է առավոտյան 09։38-ին։

Փաստացի, միայն երեք ժամ անց տեղի է ունեցել ադրբեջանցիների ներխուժումը, իսկ Արշակ Կարապետյանը գտնվելով գործուղման մեջ Դուբայում, չէր կարող որևէ կերպ մասնակցել զորքերի կառավարմանը։ Հենց այդ պահին չափազանց կարևոր հանդիպման էր եղել և նման դեպքերում պաշտպանության նախարարությունը ղեկավարում է այն տեղակալը, որը փոխարինում է նախարարին։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքվում են հենց Հայաստանի պետական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններով, իսկ կեղտոտ մանիպուլացիաների այն քայլերը, որոնք իրականացնում է Փաշինյանը, վկայում են առաջին հերթին նրա վախերի մասին։

Մեզ հասած տեղեկություններով Փաշինյանական թևը և նրա հետ որևէ կերպ առընչված անձինք այսօր ստուգում են իրենց նամակագրությունը նրա հետ, հասկանալու համար արդյոք վաղը կդառնան հերթական «արտահոսքի» թիրախ, թե՝ ոչ։

Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին