Ադրբեջանի «ժողովուրդը» երեկ որոշել էր ականջալուր լինել Հայաստանի վարչապետին. Արթուր Ղազինյան
Քաղաքականություն«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Արցախի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար»:
Ադրբեջանի «ժողովուրդը» երեկ որոշել էլ ականջալուր լինել Հայաստանի վարչապետին և Բաքվի կենտրոնում պահանջում էր Ալիևից հասնել իր համար ընդունելի լուծման:
Տեսնելով Ալիևի լռությունը, Ադրբեջանի «ժողովուրդը» պահանջում էր Հայաստանի վարչապետից կատարել իր խոստումը և երկխոսել իրենց հետ: Ամբողջ գիշեր սպասեցին Փաշինյանի լայվին, հետո որոշեցին գրավել խորհրդարանի շենքը:
Դե իսկ ամենավերջում «կիրթ» ու «կառուցողական», մեր վարչապետի հետ ուղիղ կապի մեջ գտնվող և մեր վարչապետին վերելակի մեջ մենակ չթողած Ալիևը ջրցան մեքենաներով ցրեց Արցախի հարցում իրենց համար ընդունելի լուծում պահանջող Ադրբեջանի «հպարտ» ժողովրդին:
Մի խոսքով, քաղաքական երկամյա ինֆանտիլիզմի ու իմբեցիլիզմի մեկօրյա էպոպեյա կամ գիտակցված ինքնախաբություն: