Գագիկ Ծառուկյանը երբեք չի տրվում սադրանքների
ՔաղաքականությունՈրքան էլ որոշները փորձում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրականությունից զուրկ տեղեկություններ տարածել, այնքան ավելի ակնհայտ է դառնում, նման անձանց սնանկությունը: Այդպիսիք հաշվի չեն առնում մեկ կարևորագույն փաստ, որ Ծառուկյանը երբեք էլ սադրանքների չի տրվի ու չի իջնի իրենց քաղաքական գործիչներ համարող այն անձանց մակարակին, որոնց համար հայրենիք ասվածը ընդամենը տարածք է, որը կարելի է սակարկության առարկա դարձնել:
ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ գործով ապացուցել, որ իր համար ամենակրևորը հզոր Հայաստան կառուցելն է, և այդ ճանապարհին նա մշտապես պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել: Եվ, զարմանալի է, որ այդքանից հետո, դեռ կան մարդիկ, որոնք դա չեն հասկացել և, անգամ, կորոնավիրուսով վարակվելու փաստն են փորձում օգտագործել ու Ծառուկյանի շուրջ ստեր տարածել: Մեկ բան հստակ է, ԲՀԿ առաջնորդը եղել և մնում է իր բարձրության վրա և երբեք տուրք չի տա որևէ սադրանքի: