Վարչապետի TikTok-յան անհեթեթ ու ստահոդ փաստարկները
ՔաղաքականությունԵրեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանն ու գործունեության որոշ դրվագների, հայտարարություններ էր արել, որոնք շատ չանցած՝ հիմնավոր փաստերով հերքվեցին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից ուղիղ եթերում:
Նիկոլ Փաշինյանը այդ մերկացնող ճշմարտությանը դիմակայելու համար ընտրել էր տիկտոկյան հարթակն ու հրապարակել տեսանյութ իր և Կարապետյանի վոթսափյան գրագրությունից:
Եվ այս «ծանրակշիռ ապացույցը», փաստորեն, դարձավ Փաշինյանի հերթական խոշոր մանիպուլացիան: Վարչապետ Փաշինյանը մոռացել էր երևի հրահանգել իր «փաստարկը» հերքող «պաշտոնական» հետքերը վերացնելու հրաման տալ ենթականերին:
Եվ այսպես, Փաշինյանի՝ Tik-tok-ում հրապարակած տեսապատկերում երևում է, որ Կարապետյանը իրավիճակի մասին զեկուցել է առավոտյան ժամը 09․38-ին։
Մինչդեռ ԱԽ-ի նույն օրվա արձանագրության մեջ հստակ ֆիքսված է՝ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում»։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս մարդը կարող էր զեկուցել մի բանի մասին, որ տեղի էր ունենալու ապագայում։