Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում ակտիվիստը ոչնչացրել է Քեմբրիջի համալսարանի հնագույն դիմանկարը։ Վանդալիզմի պատասխանատվությունը ստանձնած պաղեստինամետ խմբավորումը հայտարարել է, որ ուշադրություն է հրավիրում պաղեստինյան ժողովրդի արյունահեղության վրա:
Դիմանկարում պատկերված է լորդ Արթուր Ջեյմս Բալֆուրը՝ երկրի նախկին վարչապետը։ Հենց նա է 1917 թվականին ստորագրել հռչակագիրը, որով համաձայնել է Պաղեստինի տարածքում ազգային հրեական պետության ստեղծմանը։
Ակտիվիստը ներկ է ցողել դիմանկարի վրա, ապա դանակով կտրել կտավը։
Դիմանկարը նկարվել է 1914 թվականին նկարիչ Ֆիլիպ Ալեքսիուս դե Լասլոյի կողմից։ Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացել է սոցիալական ցանցերից։ Ակտիվիստին դեռ չեն գտել։