ՊՍԺ-ն կարող էձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, եթե Կիլիան Մբապեն հեռանա ֆրանսիական ակումբից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոյին։
Բրազիլացի խաղացողի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մոտ է մադրիդյան թիմի հետ համաձայնության գալուն։