Ինտերը հաղթեց Ջենոային․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ջենոային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին կեսում միլանյան թիմից աչքի ընկան Քրիստիան Ասլանին և Ալեքսիս Սանչեսը, որը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
54-րդ րոպեին հյուրերի կազմում միակ գոլը խփեց Յոհան Վասկեսը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Ինտերը» 72 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 15 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։ «Ջենոան» 33 միավորով 12-րդ տեղում է։