JAS. Եգիպտացիները զմռսումը հայտնագործել են բուրգերի կառուցումից 3,5 հազ․ տարի առաջ
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հին Եգիպտոսում առաջին մումիաները կարող էին ի հայտ գալ գրերի գյուտից մոտավորապես 3 հազար տարի առաջ (մ.թ.ա. 3150 թ.) և 3,6 հազար տարի առաջ առաջին բուրգերի ստեղծումից (մ.թ․ա․ 2667 թ․)։ Այս եզրակացության են եկել Յորքի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Archaeological Science (JAS) գիտական պարբերականում:
Նախկինում ենթադրվում էր, որ եգիպտական զմռսման ակունքները վերաբերում են մ.թ.ա. մոտ 4300 թվականին: 2014 թվականին գիտնականները Կահիրեի մերձակայքում գտնվող գերեզմանատանը մումիաները փաթաթելու համար կիրառվող նյութերի մնացորդներ են հայտնաբերել:
Վերջին վերլուծությունները գիտնականներին հանգեցրել են այն եզրակացության, որ մումիաների տարիքը 6,3 հազար տարի է։ Հետազոտողները նաև նշել են, որ նյութը հագեցած է զմռսող խեժերի բնորոշ բաղադրությամբ, որը ներառում է բուսական յուղ, կենդանական ճարպ, մոմ և բուսախեժ։
Այսկերպ հաստատվել է, որ Եգիպտոսում առաջին մումիաները կարող էին ի հայտ գալ գրերի գյուտից մոտավորապես 3 հազար տարի (մ.թ.ա. 3150 թ.) և 3,6 հազար տարի առաջին բուրգերի ստեղծումից (մ.թ.ա. 2667 թ.) առաջ:
Գիտնականները նշել են, որ եգիպտացիները ոչ միայն զմռսել են մահացածներին, այլև թաղել են անապատի տաք և չոր ավազի մեջ։ Այս տեսակի ամենահին մումիաները թվագրվում են մ.թ.ա. 5000 թվականով: