Քաղաքացին իրավունք ունի կուտակային կենսաթոշակայինի գումարները ցանկացած պահի վերցնել. նախագիծն ընդունվեց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, կուտակային կենսաթոշակի մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ՝ ներառյալ նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը:
Նախագիծը քննարկվել էր ԱԺ երեկվա նիստում. Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, ներկայացնելով օրինագիծը, հայտնել էր, թե գործող օրենքով Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը: Ներկա պահին գործընթացն իրականացնում է Առողջապահության նախարարությունը: Նախագծով նախատեսվում է այդ գործառույթը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Այդ ստորաբաժանումն է իրականացնում կենսաթոշակի, նպաստների, դրամական վճարների նշանակումը և տրամադրումը, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության գնահատումը: