Հայերեն
Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան 

Այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, ՀՀ քաղաքացուն՝ արտագաղթել

Քաղաքականություն

«Արտագնա աշխատանքի մեկնածներին եւ ընդհանրապես որեւէ սուբյեկտին հարկելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հարկումը պետք է լինի իրավաչափ եւ պետության հիմնական նպատակներից բխող»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու նախաձեռնությանը՝ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության արտահանման 1/3-ից ավելին Ռուսաստանի Դաշնությունն է, ՀՀ փոխանցվող տրանսֆերտների 1/3-ից ավելին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների փոխանցվող աշխատավարձերն են իրենց ընտանիքներին։ Փաստացի, եթե Հայաստանի Հանրապետությունը գոյատեւում է Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին, ապա հարկմանը պետք է վերաբերվել շատ զգույշ։ Ինչո՞ւ․ որովհետեւ այդ մարդիկ, աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում եւ ուղարկելով գումար ՀՀ, մի հատ էլ հարկվելով, մեծ խնդրի եւ երկընտրանքի առաջ ենք կանգնեցնում նրանց՝ ուղարկե՞լ գումարները ՀՀ՝ հարկման, թե՞ մարդը տեղափոխի իր ընտանիքը Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ պահելու։ Չի բացառվում, որ այդ հարկման համարժեք գումարը հենց հավասար լինի իրենց ընտանիքին ՌԴ-ում տեղավորելու եւ այնտեղ բնակվարձի փոխհատուցմանը։ Այսպես դուրս է գալիս, որ արտագաղթին են նպաստում»,- ասաց Սարգսյանը։

Եթե մեր նպատակը Հայաստանից արտագաղթի խրախուսումն է, ապա ճիշտ է արվում ամեն ինչ, եթե մենք խնդիր ենք դնում Հայաստանի Հանրապետություն ներգաղթ ապահովել, ապա շատ սխալ է նման օրենքի ընդունումը։ «Որեւէ կառավարության կողմից անբարոյականություն է՝ հարկել արտագնա աշխատանքի գնացածին, եթե ինքը համարժեք աշխատանքով չի ապահովում իր քաղաքացիներին։ Ինչո՞ւ․ որովհետեւ ցանկացած պետության առաջնային խնդիրը պիտի լինի իր քաղաքացու բարեկեցության ապահովումը։ Եթե այդ երկրի տարածքում բարեկեցությունը չի ապահովվում, եւ մենք դեռ հարկում ենք մեր համաքաղաքացիներին՝ իրենց հացի փողը վաստակելու համար, ապա մենք խարխլում ենք պետության հիմնասյուները, եւ ապագայում պետություն կերտելու մեր երազանքներն ու նպատակները հօդս են ցնդում: Չի կարող այդպիսի բան լինել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իսկ միջազգային փորձն ի՞նչ է ասում: Սարգսյանն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնածների հարկումը հավասարազոր է ՀՀ-ում համատարած եկամտային հարկի հայտարարագրման ներդրմանը։ Սա կատարվել է ֆիզիկական անձանց հարկելու համար, որն աշխարհում ամենաշատն ընդունված է Միացյալ Նահանգներում։ Հարկում են կա՛մ բիզնեսը, կա՛մ շահույթը, այսինքն` գործատուներին կամ բարիք ստեղծողներին, կամ հարկում են ֆիզիկական անձանց ու այդ հարկման մեխանիզմով կա՛մ խրախուսում են ավելի ակտիվ եւ հարստության ձգտող մասսային, կա՛մ խրախուսում են ավելի անգործունյա կամ չաշխատող մասսաներին։

«Օրինակ, Միացյալ Նահանգները պրոգրեսիվ եկամտային հարկի հարկման համակարգ է ներդրել եւ խրախուսում է ավելի ակտիվ մասսային՝ դեպի մեծ հարստություններ ձգտելու համար։ Իսկ Շվեդիայի, Նորվեգիայի նման երկրները խրախուսում են սոցիալական համերաշխությունը եւ ավելի բարձր եկամուտներ ստացողներին ավելի շատ են հարկում, իսկ ավելի ցածր եկամուտ ստացողներին ավելի բարձր սոցիալական նպաստներ կամ սոցիալական երաշխիքներ են տրամադրում։ Հայաստանի նման երկրներում ուղղակի պետք է հասկանալ, գիտակցել, որ պետք է հարկել առեւտրին: Արտադրողին եւ բարիք ստեղծողին առայժմ պետք է խրախուսել, այդ թվում՝ հարկման արտոնությունների տեսքով, որպեսզի նրանք շարունակեն բարիք ստեղծել՝ ապրեն եւ արարեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սարգսյանը։

Հակառակ պարագայում ՀՀ քաղաքացին շահագրգռված չէ այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատել, բայց Հնդկաստանի քաղաքացին շահագրգռված է այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատանքի անցնել։ Ստացվում է, որ մենք այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, եւ ՀՀ քաղաքացուն՝ ՀՀ-ից արտագաղթել։

«Արտագնա աշխատողներին հարկելու նպատակը բացառապես լուծում է ֆիսկալ խնդիր (հարկաբյուջետային)։ ՀՀ բյուջեի մասին օրենքի նախագիծը 2024-ին ընդունվել է 350 միլիարդ դրամ ավելցուկով: 350 միլիարդ դրամ անհնար է կատարել տնտեսական այսպիսի պայմաններում, դրա համար մենք ականատես ենք լինում տրանսպորտային գների թանկացման, ականատես ենք լինում կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից հնչեցվող ջրի սակագնի բարձրացման մտադրության, ականատես ենք լինում արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելուն: Շուտով մենք ականատես կլինենք այլ լայն սպառման առարկաները եւ ծառայությունները հարկելուն, այսինքն՝ էլեկտրաէներգիայի եւ գազի շատ ավելի բարձր սակագնով սպառմանը: Ականատես կլինենք համատարած ապրանքների եւ ծառայությունների գների թանկացմանը․ սա՝ բացասական հետեւանքների մասով։ Շատ կարեւոր է հաշվի առնել, որ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, եւ առաջին հերթին թիրախ է հանդիսանում Սյունիքի մարզը, որտեղ 1000 խոշոր հարկատուների առաջին հարյուրյակի մեջ բազմաթիվ կազմակերպություններ են ներառվում, ընդ որում՝ ՀՀ հենց առաջին հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն է, եւ այդ 350 միլիարդ դրամը չկատարելը կառավարության համար կլինի ճակատագրական, իսկ կատարելու համար պետք է, հենց ամենաաղքատ խավից սկսած, բոլորին հարկել»,- նկատեց Աուդիտորների պալատի նախագահը։

Սույն նախագծի վերաբերյալ որեւէ դրական արձանագրում հնարավոր չէ անել, որովհետեւ այս հարկման ձգտումը բացառապես բացասական հետեւանքներ է թողնելու՝ սկսած արտագաղթի տեմպն արագացնելուց, վերջացրած շատ կազմակերպությունների՝ ՀՀ-ում գործունեությունը դադարեցնելով։ Մեր հարցին, թե արդյոք այդ նույն՝ արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած գումարների շնորհիվ չէ՞, որ ՌԴ-ից ՀՀ մտնող տրանսֆերտը 2 միլիարդի է հասնում, ասաց` այո, մինչեւ 2023 թվականը տրանսֆերտների մեջ գերակշռում էին ռելոկանտների համար փոխանցվող տրանսֆերտները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջոցով Արեւմուտքից ապրանքների ներմուծման կամ ծառայությունների ստացման, կամ դեպի Ռուսաստան վերաարտահանման տրանսֆերտները։

 

Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր Կամենդատյան