Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բեռլինում․ ՀՀ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ մոտ օրերս կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումն առանց հստակություն հայտնելու։
«Մյունխենում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Մոտ ապագայում նախատեսվում է դեմ առ դեմ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի հարցով հայկական պատվիրակության հետ»,- ասել էր նա։