Հայերեն
Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան Սոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր Կամենդատյան Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» 

Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կալանավայրից

Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հայաստանի օրինակը բարձրաձայնվում էր՝ որպես ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտության գլուխգործոց թե՛ ՌԴ պաշտոնյաների, թե՛ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության կողմից, որոնց միջև հարաբերություններում արդեն կար 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ի՝ Ղրիմի շուրջ զարգացումները և 2011-ի ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում։

Հայաստանն ուժեղ էր, արժանապատիվ, ինքնուրույն և հաջողված, իսկ ստորագրված փաստաթուղթը՝ CEPA-ն, այնքան կենսունակ և էֆեկտիվ էր, որ իր նշանակությունը՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակ, պահպանել է մինչև այսօր։ Հայաստանի համար այդ ձեռքբերումը կրկնակի էր, քանզի նշված փաստաթղթով իրավական պարտադիր ուժ էր ստանում ԵՄ բոլոր անդամ երկրների համար նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումը՝ որպես արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը։

2020-ի փետրվարին Մյունխենում Հայաստանը ներկայացնում էր արդեն Նիկոլ Փաշինյանը, որի խայտառակ և ձախողված բանավեճն Իլհամ Ալիևի հետ հնարավոր չէր ցիտել առանց վալիդոլի կամ մի 200 գրամ օղու։

Այս տարվա Նիկոլի մյունխենյան վոյաժն անփառունակ դիվանագիտական ձախողումների շքերթում հերթական ֆիասկոն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Բերեմ ընդամենը երկու ակնհայտ և աղաղակող փաստ։

Նախ, Մյունխենում կայացավ կարճատև եռակողմ հանդիպումը Շոլց-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որը շարունակվեց արդեն Նիկոլ-Իլհամ ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ձևաչափը և դրան հետևած երկկողմը փաստացի Ադրբեջանի պահանջների բավարարումն էր Հայաստանի կողմից։ Հարց է ծագում. Մյունխենում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Վան դեր Լեյենը, ինչո՞ւ ԵՄ-ն չէր այդ հանդիպման միջնորդը։ Մյունխենում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը. ինչո՞ւ ԱՄՆ-ը չէր միջնորդը։ Էլ չեմ խոսում Ֆրանսիայի միջնորդական փորձի մասին։

Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանին հաջողվել է, քննադատելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը՝ հասնել իր համար ամենաընդունելի, Հայաստան-Ադրբեջան օրակարգում երբեք չխորացած և Ալիևի համար կոմֆորտ Գերմանիայի կանցլերի միջնորդությանը։ Այն Օլաֆ Շոլցի, ով Ուկրաինայի դեպքում պնդում է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել պարտադրված, ուժի կամ դրա սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի դեպքում ոչ միայն աչք է փակում ադրբեջանական շարունակական ագրեսիայի վրա, այլև իր լուման է ներդնում ագրեսորի ակնհայտ ճնշումների տակ, այսպես կոչված, խաղաղության գործընթացին։ Այն Օլաֆ Շոլցին, ում համար Ռուսաստանի նախագահն ավտորիտար կառավարիչ է, բայց խայտառակ ընտրություններով վերջերս ինքնավերընտրված Ալիևը՝ բանակցային գործընկեր։

Փաշինյան-Ալիև երկկողմը նույնպես Ադրբեջանի ցանկությունն էր, քանզի Ալիևը գնալով ավելի համառ և հանդուգն է խոսում այն մասին, որ միջազգային միջնորդներ Հայաստանի հետ բանակցություններում չպետք է լինեն, որ այդ հարաբերությունները պիտի դադարեն լինել միջազգային օրակարգի մաս։

Այսինքն՝ Նիկոլը բավարարել է նաև Իլհամի այդ պահանջը։ Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը։ Փաստորեն, ինչպես և զգուշացնում էինք, Արցախն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց հետո Հայաստանի վարչապետ ներկայացող անձը Հայաստանն է դարձնում թյուրքական աշխարհի մաս»։

Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)