Հայաստանից փորձել են մի քանի հազար դոլարի մաքսանենգ ոսկի տանել Վրաստան
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրացի մաքսավորները կանխել են «Սադախլո» անցակետով Հայաստանից 16,7 հազար լարիի (մոտ 6,2 հազար դոլար) ոսկյա զարդերի մաքսանենգության փորձը։
Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով եկամուտների ծառայությանը:
Զննության ժամանակ օտարերկրյա քաղաքացուց առգրավել են 171.1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Թե որ երկրի քաղաքացի է սահմանախախտը, չի նշվում։
Օտարերկրացու գործն ուղարկվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։