Հայերեն
Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան 

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 2. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 2» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝  

Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։ 

Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։

Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին։ Փոփոխությունը գալու է, երբ մենք մարդկանց պարզ ասենք՝ ի´նչ ենք անելու, ի´նչ ենք առաջարկում մեր ժողովրդին՝ Նիկոլի գնալուց հետո, և վերջապես՝ ովքեր ենք «մենք»։ Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմական վերականգնման նոր փաթեթ, նոր տեսլական ներկայացնող ուժեր, որոնք նաև կստանձնեն այդ փաթեթի իրականացման պատասխանատվությունը։ Այդ մարդիկ պետք է նոր ձևաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն նախ՝ իրար հետ և հետո՝ հասարակության հետ: Զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր։ Մարդկանց պետք է ազատել հետոյի անորոշությունից։ Երբ քաղաքացին հասկանա, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ անորոշությունից և վերջապես դուրս կգա տնից։

Մնացել է կես քայլ

Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ։ Ողբերգական կյանքը ստիպեց, որ հընթացս ձևավորվի նոր անվանացանկ՝ սկզբունքային, գրագետ, պարկեշտ մարդկանցից (կամ՝ ծանոթ դեմքեր նոր պայմաններում հանդես եկան նոր որակներով), մարդկանց, որոնց կյանքի իմաստն այլևս միայն պետություն պահելն է։ Այս մարդկանց թիվը բավականին մեծ է. նրանց կգտնենք հանրային հարթակներում, եկեղեցում, ցավոք՝ նաև բանտերում։ Վերջին դժվար կես քայլի վրա ենք։ Պետք է հաղթահարենք մի շարք տեսանելի և կռահելի արգելքներ.

1.     Ներքին խանդ, խարդավանք
2.     Չհիմնավորված անձնական ամբիցիաներ
3.     Ռեսուրսի բացակայություն

Իհարկե, պետք է ընդունել, որ ոչ բոլորն են ազնիվ ու ոչ բոլորի համար է պետական շահը զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Իհարկե, կան դեպքեր, երբ անձնական բարեկեցությունը կամ գույքն են առաջին տեղում։ Խնդիր կա նաև չհիմնավորված ամբիցիաներ ունեցողների հետ, ինչը խանգարում է լայն ու բազմազան շրջանակների միջև առողջ գործընկերային հարաբերություններ ստեղծելուն։ Այս երկու խնդիրն էլ կարելի է լուծել պրոցեսի հենց սկզբից՝ խաղի ճիշտ կանոններ ֆիքսելով և խստորեն պահելով դրանք։

Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո'ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։ Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան