Երևանում BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»․ կան վիրավորներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փտրվարի 15-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Թոթովենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները, մյուսին՝ շտապօգնության բժիշկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։