Հայերեն
Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան 

Ղարաբաղի հարցը և Հարավային Կովկասում ուժերի նոր դասավորությունը

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ ներկակացնում է Արցախի համառոտ պատմությունը, նրա շուրջ ծավալված աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, Արցախի դերն ու նշանակությունը տարաշածրջանի արդի զարգացումներում, ինչպես նաև նշում է այն նոր հանգամանքները, որոնք կարող են տարածաշրջանի առանցքային խաղացողներին կրկին վերադառնալ ղարաբաղյան հիմանխնդրի կարգավորման օրակարգին:

 

Հոդվածում  մասնավորապես ասվում է.

«Երկրորդ Ղարբաղյան պատերազմը և, դրա արդյունքում, Ղարաբաղի անկումը մեծապես պայմանավորված էին նավթագազային պայմանագրերի հաշվին Ադրբեջանի բանակի հզորացմամբ, Արևմուտքում նոր դաշնակիցների և գործընկերների ձեռք բերմամբ, իսկ Ռուսաստանը 2020 թվականին չկարողացավ կամ չաջակցեց Հայաստանին:

Ընդ որում, Թուրքիան, ստանալով կասպիական նավթի ու գազի դեպի եվրոպական շուկա տարանցման իրավունքը, տարածաշրջանային գործերում նոր մրցակցային հնարավորություններ ձեռք բերեց: Անկարան, առևտրատնտեսական հարաբերությունների քողի տակ, սկսեց առաջ մղել «Թուրքական առանցքի» արտաքին-քաղաքական ռազմավարությունը՝ դրանում ներառելով նեոօսմանիզմի, նեոպանթուրքիզմի և թուրքական եվրասիականության դոկտրինները:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի հայերին, ցավոք, բերեց կորուստների և էթնիկ զտումների: Ռուսական խաղաղապահ զորախումբը չկարողացավ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը ադրբեջանական մանր ու մեծ սադրանքներից, չապահովեց անխափան կապը Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով, երբ 2022 թ. դեկտեմբերից Բաքուն, ի հեճուկս ձեռք բերված համաձայնությունների, տրանսպորտային շրջափակում մտցրեց՝ բնապահպանական անվտանգության պատրվակով: Ղարաբաղի 9 ամսյա շրջափակումը և հումանիտար ճգնաժամն ավարտվեցին Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայով:

Հաջողության հասնելով Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են Թուրանի ռազմավարական նախագիծը, որը վնասում է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի շահերին: Այդ դաշինքի կարևոր սկզբունքային փաստաթուղթը 2021թ. հուլիսի 15-ի Շուշիի հռչակագիրն է, ինչպես նաև այն, որ Թուրքական խորհուրդը 2021 թվականին վերափոխվեց Թյուրքական պետությունների միջազգային կազմակերպության (ԹՊԿ):

Անկարան վարում է ճկուն և իրատեսական քաղաքականություն, որն ուղղղված է իր հավակնոտ նպատակների և ծրագրերի համար առավելագույն դիվիդենտների հասնելուն: Այսպես. Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք- 1 և 2» գազամուղների վրա արևմտյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչություններից հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին, ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկած «գազային հաբի» մեգապրոեկտի ճանապարհային քարտեզի քննարկումներն ու ընթացքը ձգձգելով՝ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է պարտադրել գազի առևտրի սեփական տարբերակը: Մասնավորապես՝ Անկարայի քաղաքականությունը հակված է դիվերսիֆիկացնել ռուսական գազի արտահանումը՝ դրան խառնելով ադրբեջանական, թուրքմենական, ղազախական, իսկ հետագայում՝ նաև ուզբեկական գազը: Վերջերս Թուրքիայի առաջատար պետական էներգետիկ ընկերությունը՝ Botaş-ը, և Թուրքմենգազը Անկարայում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է թուրքմենական գազը դեպի Եվրոպա արտահանել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքներով: Աշխաբադը Անկարային ավելի շահեկան գներ է առաջարկում, քան «Գազպրոմը», որից այդ առաջարկն առավել մրցակցային է դառնում: Թուրքիան ցանկանում է ռուսական գազը ոչ միայն ուղղակի կենտրոնացնել Արևելյան Թրակիայում և երկնագույն վառելիքի առևտրի էլեկտրոնային հարթակ (գազային բորսա) ստեղծել, այլև դառնալ դրա անմիջական վաճառողը, ինչպես նաև բնական գազը վերածել հեղուկի՝ սեփական արտահանման նպատակով:

Դրանք ոչ այնքան կոմերցիոն խաղեր են, որքան աշխարհաքաղաքականություն՝ Զանգեզուրի միջանցքով դեպի Ադրբեջան, այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներ դուրս գալու և տեսանելի հեռանկարում Թուրանական տնտեսական շուկայի տեսքով եվրոինտեգրացիային «պատմական այլընտրանք» ստեղծելու նպատակով: Դա կարող է խաթարել ԵԱՏՄ հիմքերը և նսեմացնել Ռուսաստանի առաջնորդող դերը:

Փորձագետները չեն բացառում, որ ընթացիկ տարվա գարուն-ամռանը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական էսկալացի կարող է լինել, քանզի Թուրքիայի կողմից Ալիևին առաջադրանք է տրվել՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, ցանկացած ճանապարհով վերահսկողության հասնել Թուրանի նախագծի իրականացման համար սկզբունքային այդ միջանցքի վրա: Այդ նպատակով Բաքուն շարունակում է ակտիվորեն զինվել, ընդլայնել սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռք բերման աշխարհագրությունը (ներառյալ՝ Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը, Պակիստանը, Սերբիան, Սլովակիան):

Անկարան և Բաքուն, հրապարակավ համաձայնվելով Ադրբեջանի և Նախիջևանի անկլավի միջև կապի այլընտրանքային՝ իրանյան, երթուղուն, այնուամենայնիվ հասկանում են, որ Իրանն իր տարածքով թուրանական նախագծի կայացում թույլ չի տա: Թույլ և պարտված Հայաստանը եվրոպական, ասիական և մերձավորարևելյան թատերաբեմերում առկա տուրբուլենտության պայմաններում, առանց լուրջ արտաքին աջակցության, չի կարող խոչընդոտել Ադրբեջանին՝ ստանալու ցանկալի միջանցքը:

Պետք է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը այնքան էլ շահագրգռված չեն կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ որով Զանգեզուրի միջանցքի նկատմամբ սահմանվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի հսկողությունը, նույնը՝ իրանական միջանցի դեպքում, քանզի չեն ցանկանում Թուրանի ապագան կախվածության մեջ դնել «հայկական կամրջի» վրա ռուսական հսկողությունից: Այդ համատեքստում Փաշինյանը, ԱՄՆ և ԵՄ կոորդինացիայով, նույնպես հարցականի տակ է դնում 9-րդ կետի իրագործման հեռանկարները, որը կարող է խոչընդոտել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ ՌԴ ԱԴԾ սահմանապահների վերահսկողությանը: Ակնհայտ է, որ ռուսական վերահսկողության այլընտրանքը թուրք-ադրբեջանականն է, որը ծառայելու է «թյուրքական աշխարհի» շահերին և նրա ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև կօգտագործվի Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Իրանի նկատմամբ իրենս սեփական նպատակների իրականացման համար:

Բաքուն առաժմ ստպված է խաղալ Մոսկվայի հետ, քանզի չի կարող հաշվի չառնել Ղարաբաղում և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության գործոնը: Բայց այդ դաշնակցային «խաղերը» և «ըմբռնումը» ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչին չեն խանգարում կողմ քվեարկել ՌԴ նախագահին ռազմական հանցագործ ճանաչելուն, «փառք Ուկրաինային» գոչելուն, Զելենսկիից շնորհակալության խոսքեր ընդունելուն, իսկ Թուրքական SADAT մասնավոր ռազմականացված կազմակերպությանը, որի ղեկավարը Էրդողանի մերձավորներից է՝ Ռուսաստանի դեմ կռվել Ուկրաինայում:

Հայաստանը, Փաշինյանի բերանով խոսելով անվտանգության ոլորտում Իրանի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Հնդկաստանի օգտին դիվերսիֆիկացիայի մասին, հայտնվում է բավական խոցելի իրավիճակում: Հայաստանում մի շարք արևմտամետ քաղաքական ուժեր և փորձագետներ, բացառում են Հայաստանի և Իրանի միջև ռազմական դաշինքը: Հայաստանում Իրանի նկատմամբ որոշակի անվստահությունը կապված է պատմական պարսկական տիրապետությամբ: ՀՀ-ն և ԻԻՀ-ն ունեն տարբեր ներքաղաքական համակարգեր՝ խորհրդարանական ժողովրդավարություն և կրոնական ավտոկրատիա: Հայաստանի և Իրանի ռազմական դաշինքը Արևմուտքի տարակուսանքին է արժանանալու՝ պայմանավորված իր ֆինանսական ու աշխարհաքաղաքական ախորժակով և ամեն գնով Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը թուլացնելու մղումով:

Այս կապակցությամբ՝ աշխարհաքաղաքական առանցքային խաղացողների շահերի բախման մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին օրախնդիր է դառնում»: 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց