Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 17 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներից մեկին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։