Արթուր Վանեցյանը սկսած գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին
ՔաղաքականությունԵրբ երկրում դեռ նոր-նոր էր արտակարգ դրություն հայտարարվել, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ժողովրդին կոչ արեց կանգնել իշխանությունների կողքին և կատարել օրենքով սահմանված բոլոր պահանջները, բայց այսօր, երբ արտակարգ դրությունը վերածվել է ըննդիմադիր քաղաքական ուժերի դեմ օգտագործվող մահակի, բնական է, որ Վանեցյանի համար այն չի կարող ընդունելի լինել: Արտակարգ դրության պայմաններում, երկրում նաև սահմանադրական ճգնաժամի սկիզբ դրվեց, ինչը կրկին թույլ չի տալիս ըննդիմադիր ուժերին ակտիվանալ ու պայքարել դրա դեմ: Բայց, ինչպես ասում են, այսպես երկար շարունակվել չի կարող և վաղ, թե՝ ուշ արտախորհրդարանական ըննդիմադիր ուժերին կհաջողվի լայնածավալ միջոցառումներ կազմակերպել ու իրականացնել, որի շրջանակներում, Վանեցյանին կհաջողվի սկսած գործը հասցնել իր տրամաբանական ավարտին և վերականգնել թե՛ երկրի կայունությունը, թե՛ անվտանգությունը, ինչն էլ կդառնա հետագա առաջընթացի հստակ գրավականը: