Հայերեն
Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է 

Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական քայլերը չափազանց վտանգավոր են. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիտանական «Տելեգրաֆին» տված հարցազրույցը հերթական հայ-ռուսական սրման պատճառ կարող է դառնալ։ Մասնավորապես իր այդ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ չի պատասխանել հարցին. «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան նրան կձերբակալեն, թե՝ ոչ»։

Հայաստանը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացրել էր փետրվարին, իսկ օրեր առաջ պաշտոնապես դարձել է այդ կառույցի անդամ։

Միջազգային քրեական դատարանն Ուկրաինայում հատուկ գործողության պատրվակով հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահի դեմ։ Իհարկե, ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ որևէ եվրոպական երկիր չի համարձակվի ձերբակալել Վլադիմիր Պուտինին, խնդիրն ավելի շուտ քաղաքական է և բարոյական։ Մոսկվան բազմիցս արտահայտել է իր դժգոհություններն այս կապակցությամբ, նշել, որ Հայաստանի քայլը բարեկամական չեն համարում, ընդ որում, երբ պաշտոնական Երևանը մի քանի անգամ էլ պնդել է, թե Միջազգային քրեական դատարանին անդամակցվելու հարցը բոլորովին կապ չունի Ռուսաստանի հետ։ Պնդելը՝ պնդում է, սակայն հենց բառացիորեն նախօրեին Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ պատասխան չի տվել։ Արդյունքում Կրեմլը ստիպված է եղել արձագանքել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե՝ «Նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, ուստի Կրեմլը հստակ հավաստիացումներ է պահանջում Երևանից»։
Ըստ Պեսկովի՝ վճռական է հարցը քննարկել հայ գործընկերների հետ, մինչև Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հայաստան։

Նույն այդ հարցազրույցում Փաշինյանը մի քանի անգամ պնդել է դեպի Եվրոպա իր շրջադարձի անհրաժեշտության մասին, նշել, թե թեև ՆԱՏՕ-ի անդամկցելու ծրագրեր չկան, Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգից դուրս գալու պլաններ Երևանն այս պահին չունի, բայց շարունակում են դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգությունը։
Փաստացի, բրիտանական պարբերականին Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Եվրոպային հերթական մեսիջներն ուղղելու և հակառուսական նարատիվներ տարածելու ուղղությամբ։

Փաշինյանի այս գործողությունները չի կարող աննկատ մնալ Կրեմլում, ուստի և դեռ միայն Հռոմի ստատուտի վերաբերյալ արձագանքն է ստացվել, սակայն առաջիկայում հնարավոր է նաև նոր արձագանքներ, իսկ այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում չափազանց լուրջ խնդիրներ է հարուցում, որևէ մեկի համար կասկած չկա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեռ ամիսներ առաջ տված իր հարցազրույցում նշել էր, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական քայլերը չափազանց վտանգավոր են։ Գործող իշխանություններն իրենց դիլետանտության պատճառով չեն հասկանում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը պետք է իրականացնել բոլոր ուղղություններով՝ խնդիրների չբախվելու համար, մինչդեռ ընդամենը մեկ ուղղությամբ նման փորձեր կատարելով, Հայաստանն իրեն դնում է չափազանց տհաճ և վտանգավոր իրավիճակի մեջ։ Արդյունքում տնտեսական և քաղաքական լրջագույն խնդիրների կարող է բախվել, ընդ որում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը բավականին քաջատեղյակ է իշխանության ներսում կատարվող իրողություններից, հստակ փաստում է, որ Հայաստանի կառավարությունը դրված է արտաքին հեռակառավարման վրա, իսկ հեռակառավարման վահանակը գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է