Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ․ Միլլեր
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը մտահոգություն է հայտնել այս օրերին արձանագրված հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ ու ընդգծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են:
«Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խափանում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է:
Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով կարգավորվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հանձնառու է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին»,- ասել է Մեթյու Միլերը:
Հիշեցնենք, որ Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։