Ողբերգական դեպք՝ Ոսկեպարում. տնից դուրս է բերվել տղամարդու այրված դի (լուսանկար)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի:
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ:
Պարզվում են դեպքի հանգամանքները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է: