Չեխովի դպրոցում 14-ամյա աշակերտները վիճաբանել, հարվածել են իրար. նրանցից մեկը հիվանդանոցում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիր բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել նշված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․Բ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցում Մ. Բ․-ն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել 14-ամյա Ա․ Մ․-ի հասցեին: Հաջորդ օրը դպրոցի 2-րդ հարկում աստիճանավանդակների մոտ Ա.Մ․-ն կռվի է բռնվել Մ.Բ․-ի և նրա ընկերոջ՝ Մ․ Հ․-ի հետ, որի ժամանակ Մ.Հ․-ն բռունցքով հարվածել է Մ.Բ․-ի գլխին, ով վայր է ընկել և գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են նաև, որ վայր ընկնելու հետևանքով Մ.Բ․-ն գլխի ձախ գագաթային շրջանում ստացել է «պատռված վերք» մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։