Վթարային ջրանջատում՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ին հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին.
Ժամը 10:00-19:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Թումանյան, Ազատամարտիկների, Ե.Չարենցի, Ռ.Մելիքյան, Երկաթուղայինների և Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 10:00-20:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Զորավար Վարդանի, Պ.Սևակի, Չալաբյան, Կամոյի փողոցների, Երևանյան խճուղու 1-16 համարների,
Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: