Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:
55 կգ քաշային կարգի մեկնարկում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Ադեմ Բուրաքի հետ:
63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը ուժերը կչափի շվեդ Վիրջիլ Ալեքսանդրերի հետ:
77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
87 կգ Գևորգ Թադևոսյանը որակավորման փուլում մրցապայքարի դուրս կգա Դանիան ներկայացնող Էքսուս Մուկուբուի հետ:
Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանի մրցակիցը կլինի Շվեյցարիայից Հոսեյն Ալիշահը: