«Փաշինյանի խմբակը Հայաստանը տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ անկման». Էդուարդ Շարմազանով
ՔաղաքականությունԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի խմբակը Հայաստանը տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։
Փաշինյանը խաղաղության հետ այնքան կապ ունի, որքան Ալիևը՝ հայասիրության։
Խաղաղություն և Նիկոլ՝ իրարամերժ երևույթներ են։
Նիկոլը 2018-2020թթ. ոչինչ չարեց խաղաղությունն ամրապնդելու համար, հակառակը՝ նա իր կեղծ հայրենասիրական ու բանակցային բովանդակությունը տորպեդահարող թեզերով մոտեցրեց պատերազմն ու մեզ մտցրեց պատերազմի մեջ։
Արդեն պատերազմի ժամանակ նա ամեն ինչ արեց պատերազմը չկանգնեցնելու ու Շուշին հանձնելու համար։
Այս ամենն արվում էր ռուսական ազդեցությունից ազատվելու համար՝ պարտության մեղավոր կարգելով նախկիններին ու ՌԴ-ին։
Նիկոլի համար խաղաղության պայմանագիրը գերնպատակ չէ։
Գերնպատակը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը և Ռուսաստանից ազատվելն է։
Դրա արդյիւնքում նա փուռը տվեց Արցախը և շարունակում է Հայաստանի Հանրապետությունը մոտեցնել ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։
Հիմա էլ սաղ երգերը երգել է,ԵՄ-ի հետ է մոտենում։
ԵՄ-ն չի կարողանում իր անդամ երկիր Կիպրոսի 38 տոկոսը մաքրել թուրքական օկուպացիայից, ԵՄ-ն ՀՀ-ին ի՞նչ է օգնելու։
Խաղաղության հասնելու ու անվտանգային մարտահրավերները լուծելու երկու քայլ կա.
1. Նիկոլի հեռացում։
2. ՀՀ-ՌԴ խորը ռազմա-քաղաքական նոր դաշինքի կնքում։
Մնացած ճանապարհները տանում են ուղիղ դեպի թուրքական գերիշխանություն»։