Ողբերգական դեպք՝ Երևանում․ 55-ամյա վարորդը Nissan-ով բախվել է քարե պատնեշին և մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Դ․-ն իր վարած Nissan մակինշի ավտոմեքենայով Աերացիա 2/8 հասցեի մոտ բախվել է քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Նվեր Մուրադյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: