Թանկարժեք բնակելի համալիրի աղբամանի մեջ գտել են նորածնի դի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Նոյդա քաղաքի շքեղ բնակելի համալիրում նորածին երեխային մահացած են գտել աղբամանում։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Երեխային հայտնաբերել են աղբամանում փետրվարի 6-ին: Բնակելի համալիրի անվտանգության աշխատակիցն անմիջապես դեպքի մասին հայտնել է իրավապահներին։ Ազդանշանը ստանալուց հետո տուն են ժամանել ոստիկանները, զննել տարածքը, դիակը տարել ու ուղարկել դիահերձման։
Հանցագործության փաստով այս պահին քրեական գործ չի հարուցվել։ Դիահերձման եզրակացության հիման վրա կսկսվի հետաքննություն։