Քաղաքացիները Դավթաշենի կամրջի վրա կանխել են 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:40-ի սահմաններում քաղաքացիները Դավթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու փրկարարները, աղջկան հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել։
Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Հերմինե Խ.-ն է: