Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հերթական նվերը Կապան համայնքին
ՀասարակությունՆՈՐ ԱՎՏՈԱՇՏԱՐԱԿ՝ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Կապան համայնքի կոմունալ ծառայության ավտոպարկը շարունակում է ընդլայնվել և համալրվել նոր տեխնիկայով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական նվերն է մատուցել համայնքին՝ JMC մակնիշի հատուկ ավտոաշտարակ, որը կապահովի համայնքում իրականացվող կոմունալ սպասարկման տարատեսակ աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը իր շնորհակալությունն է հայտնում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին՝ համայնքի համար անհրաժեշտ այս նվերի համար: